Հայաստանն ու աշխհարն այսօր

 

Новости

19:19

Ուշագրավ զարգացումներ Արգենտինայի և Ադրբեջանի հարաբերություններում

 

 
Վերջին շրջանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Արգենտինայի և Ադրբեջանի հարաբերություններում:
Այսպես, հուլիսի սկզբին տեղի էր ունեցել Արգենտինայի արտգործնախարարի և ներքին առևտրի քարտուղարի գլխավորած գործարարների պատվիրարկության այցը Ադրբեջանը, իսկ հուլիսի վերջին սպասվում է Ադրբեջանի արտգործնախարարի այցը Բուենոս Այրես:

Արգենտինյան պատվիրակության այցելությունն Ադրբեջան կարելի է առաջին հերթին կապել վերջերս ազգայնացված YPF նավթային ընկերության նավթահանքերում ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության հավանական ներդրումների հետ: Իսկ ադրբեջանցիներն էլ, Մեքսիկայի և Կոլումբիայի փորձն ունենալով, փորձում են օգտագործել նավթն ու խավիարը իրենց «գործերը» առաջ տանելու համար: Այս պարագայում որոշակի վտանգ է առաջանում, որ Արգենտինայի ղեկավարության մինչ այժմ չեզոք դիրքորոշումը արցախյան հակամարտության վերաբերյալ կարող է որոշակի փոփոխություններ ունենալ:

Սակայն իրականում, ի տարբերություն նույն Մեքսիկայի և Կոլումբիայի դեպքերի, Ադրբեջանի հետ տնտեսական մերձեցումը և հարաբերությունների ակտիվությունը լուրջ անհանգստություն և դժգոհություն է առաջացրել թե՛ Արգենտինայի ազդեցիկ հայ համայնքի, թե՛ արգենտինյան հասարակության զգալի հատվածի մոտ: Խնդրի առնչությամբ բազմաթիվ հրապարակումներ են եղել արգենտինական մամուլում:

Հեղինակավոր «Clarin» օրաթերթը, հիշատակելով Ադրբեջանի կողմից վերջերս 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի սպառազինության գնման փաստը, որը կարող է ուղղվել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ զգալիորեն մեծացնելով տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը, գրում է, որ Արգենտինայի ձեռնարկած քայլերը միանշանակ ուղղված են Ադրբեջանի ռազմական նկրտումները խրախուսելուն:

Ադրբեջանա-արգենտինյան մերձեցումը առաջացրել է նաև քաղաքական գործիչների դժգոհությունը: Անդրադառնալով խնդրին՝ Արգենտինայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ռիկարդո Ալֆոնսինը պահանջել է, որ Արգենտինան պահպանի խնդրի (Լեռնային Ղարաբաղի) խաղաղ լուծման առնչությամբ իր դիրքորոշումը: Նա իր անհանգստությունն է արտահայտել առ այն, որ Ադրբեջանի հետ Արգենտինայի տնտեսական մերձեցումը կարող է հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ արգենտինյան դիրքորոշման վրա։

Պետք է ավելացնենք նաև, որ մամուլի կողմից կասկածի տակ է դրվում դեպի Ադրբեջան կատարած այցերի արդյունավետությունը: Ադրբեջան մեկնած գործարարները նշանակալի ձեռքբերումներ չունեցան, բացառությամբ ոչ այդքան կարևոր մի քանի ոլորտներում պայմանավորվածությունների, սակայն հուլիսի վերջին նախատեսված արտգործնախարարի այցի ընթացքում Ադրբեջանը կարող է նոր քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:

Արգենտինական մամուլը անդրադարձել է նաև նոր, «շահավետ» գործընկերոջ ղեկավարության մեղքերին: Առաջատար «La Nacion» օրաթերթն իր «Առևտրական առաքելություն Ադրբեջան» վերնագրով խմբագրականում նշում է, որ Ադրբեջանը կառավարվում է բացահայտ ավտորիտար ռեժիմի կողմից, իսկ ներկայիս նախագահ Իլհամ Ալիևն իշխանությունը ժառանգել է հորից: Ըստ թերթի՝ վարչակազմը գործում է կոռուպցիայի մթնոլորտում, մեղադրվում է ընտրակեղծիքների համար, և իշխող կուսակցությունն ընտրություններին միշտ հաղթանակում է հսկայական առավելությամբ: Հալածվում, բանտարկվում և հարձակումների են ենթարկվում անկախ լրագրողները, և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանությունը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, ինչի համար երկիրը անընդհատ քննադատվում է Amnesty International և Human Rights Watch կազմակերպությունների կողմից:

 

статистика
Besucherzahler looking for love and marriage with russian brides
счетчик посещений
free web site clock бесплатные часы для сайта
Бесплатный конструктор сайтов - uCoz