Հայաստանն ու աշխհարն այսօր

 

Новости

19:15

Հայաստանը սիրիահայերի դիմումները քննարկում է արագացված ընթացակարգով

 

Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայից դիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հուլիսի 19-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:
«Սիրիայից մեզ դիմել է վեց ընտանիք` ընդհանուր 14 անդամներով, եւ նրանց մասով որոշումն արդեն տրվել է: Դիմումների պարագայում խորացված կամ արագացված ուսումնասիրություն է կատարվում` պարզելու արդյոք ապաստանի խնդիր կա, թե մարդիկ փորձում են ապաստանի ռեժիմն օգտագործել Հայաստանում բնակվելու համար»,-տեղեկացրեց Եգանյանը: Նրա փոխանցմամբ`  փախստականի կարգավիճակը նրանց տրվել է անժամկետ` պայմանավորված իրավիճակի փոփոխությամբ: Առնվազն 20 ընտանիքի եւս գործակալությունը կկարողանա ծածկով ապահովել:

 «Գոյություն ունի պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որտեղ ապաստան հայցողները բնակվում են իրենց դիմումների քննարկման ընթացքում: Այդ ամենն իրականացվում է ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ: Այսօր այնտեղ 41 մահճակալ ունենք, որոնց մեծ մասն արդեն զբաղված է»,-նշեց Եգանյանը: Հաշվի առնելով, որ այս հոսքը կարող է ավելանալ` եղած բոլոր ռեզերվները նախատեսված է տրամադրել սիրիահայերին: Գործակալության տրամադրության տակ, մասնավորապես, մի շենք կա, որն ունի 12-13 սենյակներ. անհրաժեշտության դեպքում հանրակացարանային սենյակները եւս կօգտագործվեն փախստականներին տեղավորելու նպատակների համար:

«Ամեն բան կախված է դեպքերի զարգացումից: Եթե հոսքերը մեծ լինեն` ոչ միայն մեր, այլեւ այլ գերատեսչությունների ռեզերվները նույնպես կօգտագործենք: Բացի դրանից, պետությունների միջեւ գործում է նաեւ պատասխանատվությունները հավասար չափով բաշխելու  միջազգային սկզբունք, ինչը տարբեր առիթներով ցույց է տվել իր կենսունակությունը»,-նկատեց նա: Եգանյանը` իր գլխավորած գերատեսչության մասով, հերքեց այն լուրերը, համաձայն որոնց` սիրիահայերը Հայաստանում բախվում են բյուրոկրատական քաշքշուկների, ինչի պատճառով էլ չեն կարողանում գալ Հայաստան: Նա օրինակ բերեց Իրաքում տեղի ունեցած խժդժությունները, երբ գործակալությունն ունեցավ 1000-ից ավելի դիմումներ, նույնը եղավ 2006թ-ի իսրայելա-լիբանյանյան հակամարտության ժամանակ, երբ հակամարտող երկու կողմերից էլ քաղաքացիները պաշտպանության համար դիմեցին Հայաստանի իշխանություններին: 

Սիրիայում 16 ամիս շարունակվող բախումները վերջին շրջանում առավել ն սրվել: Այս ընթացքում բախումների զոհ են դարձել վեց սիրիահայեր:

 

статистика
Besucherzahler looking for love and marriage with russian brides
счетчик посещений
free web site clock бесплатные часы для сайта
Бесплатный конструктор сайтов - uCoz